Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Մեր ամոթը

Մեր ամոթը
22.01.2026 | 12:35

Դագաղների հետ սելֆի լինող այս թյուրիմացությունը բոլոր հարցերում համաձայնում է Ալիևի հետ, շնորհակալություն հայտնում ու նույնիսկ ներողություն խնդրում դրանից (հղումը՝ https://www.facebook.com/reel/919137961096239

Փաստորեն, այս դավաճանի համար Արցախը, արցախցիներն ու հազարավոր զոհերն ու վիրավորներն էին խանգարում թուրքի հետ «խաղաղ» ապրելու, իսկ իրականում թուրքի կոշիկ լիզելու հսմար։

Ա՛յ ոչնչություն, խաղաղությունն էլ է լինում արժանապատիվ, բայց քո նմանները նախընտրեցին՝ դավաճանությունն է թուրքին հնազանդվելը։

Ի դեպ, զավեշտը այն է, որ այս եսիմինչը համարում է, թե թուրքի հետ խաղաղ ապրելու համար Հայաստանն ու հայերը պետք է ծնկի գան։

Թրքասեր Նիկոլն ու այս «նեկրոֆիլն» ինչու՞ պետք է իրենց զավակներով ողջ լինեին, իսկ Եռաբլուրն ու հարյուրավոր պանթեոններ լցված լինեին Նիկոլի ու սրա քաղաքականռւթյան արդյունքում զոհվածների շիրիմներով։

Փաստորեն, թուրքի կոշիկ լիզելը` խաղաղություն է։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ